• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և ՎՍՀ վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի միջև հանդիպում:

03 փետրվարի, 2020
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և ՎՍՀ վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի միջև հանդիպում:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 3-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում կայացավ Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի հետ:

Վարչապետ Ֆուքը ողջունելով դեսպանին, համառոտ ներկայացրեց երկու երկրների միջև ստեղծված դրական փոխըմբռնման պատմական-քաղաքական մթնոլորտը, միևնույն ժամանակ կարևորելով այլ բնագավառներում, մասնավորապես՝ առևտրա-տնտեսական ու ներդրումային համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Կաժոյանը շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, շնորհավորեց նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի օրվա, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և ԱՍԷԱՆ-ի նախագահության կապակցությամբ:

Դեսպան Կաժոյանն իր հերթին անդրադարձավ հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց 2020 թվականի համար նախատեսված Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի և զուգահեռ գործարար ֆորումի անցկացման կարևորությանը, ինչպես նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցության հարցերին: Դեսպան Կաժոյանը նշեց, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի Վիետնամ ԷՔՍՊՕ-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլե ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:

ՀՀ դեսպանը նշեց, որ երկու երկրների համատեղ օրակարգի հարցերն առաջ տանելու առումով մեծ կարևորություն կունենա Երևանում Վիետնամի դեսպանության բացումը, խնդրելով վարչապետին ԱԳՆ ուշադրությունը հրավիրել այս կարևոր գործի վրա:

Կարևորելով երկրների խաղաղ և ինքնուրույն զարգացման իրավունքը դեսպանը համառոտ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Արցախի Հանրապետության գալիք նախագահական/խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման գործընթացը:

Դեսպան Կաժոյանը վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը Նգույեն Սյուան Ֆուքին Հայաստան պաշտոնական այցով այցելելու վերաբերյալ: Վարչապետը նշելով, որ շատ դրական տպավորություններ ունի ՀՀ վարչապետի հետ իր շփումներից, վերահաստատեց հարմար ժամանակ Հայաստան այցելու իր մտադրությունը, ինչպես նաև հրավիրեց ՀՀ վարչապետին կրկին անգամ Վիետնամ այցելելու:

Հաջողություն մաղթելով դեսպան Կաժոյանին՝ Վիետնամում իր գործունեության իրականացման ընթացքում, վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքը խոստացավ դեսպանին ՎՍՀ կառավարության բոլոր օղակների լիակատար աջակցությունը ՀՀ դեսպանին:

Հանդիպմանը մասնակցում էին ՎՍՀ ԱԳՆ, Արդյունաբերության ու Էկոնոմիկայի և Պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: